Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար Անար Ալիևը 2023 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, Հայրենական պատերազմից հետո հաշմանդամություն է ստացել 4 039 քաղաքացի. «Նաև միանվագ նպաստ է ստացել 22,3 հազար քաղաքացի։ Բացի այդ, միջոցառումներ են ձեռնարկվել 20,6 հազար մարդու աշխատանքի տեղավորելու համար, որից 10,4 հազարն օգտվել է ինքնազբաղվածության ծրագրից»։
Անար Ալիևը նշել է, որ նշված ժամանակահատվածում 11 հազար մարդու մատուցվել է 56,3 հազար վերականգնողական ծառայություն, այդ թվում՝ 460 զինվորական ապահովվել է բարձր տեխնոլոգիական պրոթեզներով։ «Նահատակների, պատերազմի հաշմանդամների ընտանիքներին և բնակչության անապահով խավերի այլ անձանց 6 հազար բնակարան է հատկացվել», - հավելել է նա։