Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների նախընտրական քարոզարշավը
 Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների նախընտրական քարոզարշավը
11:14     15 01 2024    
Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների նախընտրական քարոզարշավի շրջանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ փետրվարի 6-ին ժամը 08:00-ին կավարտվի քարոզարշավի շրջանը։

Նշենք, որ Ադրբեջանում նախագահի թեկնածուների գրանցման գործընթացն ավարտվել է հունվարի 9-ին։

ԿԸՀ-ն գրանցել է փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների 7 թեկնածու.

1.Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիև.

2. Անկախ թեկնածու Զահիդ Օրուջ;

3. «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ռազի Նուրուլլաև;

4. «Մեծ արարում» կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆազիլ Մուստաֆա;

5. «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Էլշադ Մուսաև;

6. «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Գուդրաթ Հասանգուլիև;

7. Անկախ թեկնածու Ֆուադ Ալիև.
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահական-ընտրություններ  


Լրահոս