Մեթյու Բրայզա. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը միանգամայն հնարավոր է
  Մեթյու Բրայզա.  Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը միանգամայն հնարավոր է
18:05     12 01 2024    
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը միանգամայն հավանական է թվում:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Ջեյմսթաուն հիմնադրամի խորհրդի անդամ, միջազգային փորձագետ Մեթյու Բրայզան։

Բրայզան նաև ընդգծել է, որ երկրները դեռ պետք է բազմաթիվ բանակցություններ վարեն՝ սահմանների սահմանազատման հետ կապված խնդիրները լուծելու համար։

«Տպավորություն է ստեղծվում, որ նման հարցերի լուծման համար դեռ պետք է շատ բանակցություններ անցկացվեն։ Բայց կան նաև լավատեսական կանխատեսումներ. մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումը միանգամայն հնարավոր է թվում»,- ասել է նա։

Նախկին դիվանագետի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, ավելի հեշտ կլինի լուծել սահմանների սահմանազատման հետ կապված տեխնիկական հարցերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեթյու-Բրայզա   Ադրբեջան  


Լրահոս