Բայրամովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենին տեղեկացրել է COP29-ի նախապատրաստական աշխատանքների մասին
Բայրամովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենին տեղեկացրել է COP29-ի նախապատրաստական աշխատանքների մասին
11:41     12 01 2024    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող Ռեգինա դե Դոմինիկիսի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցության օրակարգային հարցերի, հետագա համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանում տիրող ընթացիկ իրավիճակի շուրջ։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ անկախության վերականգնման առաջին օրերից Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ երեխաների համար ավելի լավ կրթական և առողջապահական հնարավորություններ ստեղծելու ոլորտում, որոնք փախստական և ներքին տեղահանված էին դարձել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին տեղեկացրել է COP29-ի նախապատրաստության նախնական պլանների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ՅՈՒՆԻՍԵՖ  


Լրահոս