Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը մասնակցել են՝ ԱՄԷ նախագահի եղբայրը՝ փոխնախագահ, փոխվարչապետ շեյխ Մանսուր բեն Զայեդ Ալ Նահաիանը, ԱՄԷ նախագահի եղբայրը՝ արտգործնախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահաիանը և ԱՄԷ նախագահի որդին՝ Շեյխ Համդան բին Մոհամմեդ Ալ Նահաիանը:
Այնուհետև տեղի է ունեցել այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողություն։
Նշենք, որ այցի ընթացքում ստորագրվել են՝ «Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր», «Ադրբեջանի ֆինանսների նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր», «Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ-ի Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև մտադրությունների արձանագրություն», «ԱԴԱ համալսարանի և Անվար Գարգաշի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր», «Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ԱՄԷ-ի ներդրումների նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր՝ էլեկտրաէներգիայի հաղորդման նախագծերում ներդրումային համագործակցության վերաբերյալ», «Ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որը թույլ է տալիս իրականացնել կանաչ էներգիա արտահանելու և Ադրբեջանի վերականգնվող և մաքուր էներգիայի ներուժի օգտագործման հետագա ընդլայնումը», «Ադրբեջանում արևային և հողմային էներգիայի նախագծերի իրականացման միջոցառումների օրացույց», «ADNOC-ի և SOCAR ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր»:
Այնուհետև բանակցությունները շարունակվել են դեմ առ դեմ հանդիպման շրջանակներում:
ARMENIA.AZ