Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
  Խավիեր Կոլոմինա.  ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
12:02     30 12 2023    
ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին.

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է, ինչպես Եվրամիության, ԱՄՆ-ի, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված երկկողմանի քայլերին՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Կոլոմինան նաև հիշեցրել է, որ ոչ վաղուց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում հանդիպել է՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։

«Մենք կշարունակենք մեր աջակցությունը՝ հուսալով լավագույնին: Գլխավորն այն է, որ կայունությունը Կովկասում ապահովվի ոչ միայն մեր գործունեությամբ Վրաստանում, այլ նաև այն նորմալացման միջոցով, որը կարող են բերել Հայաստանն ու Ադրբեջանը»,- հավելել է Խավիեր Կոլոմինան։
Zinvor.info

Հեշթեգներ. Կոլոմինա   ՆԱՏՕ  


Լրահոս