ԱԳՆ-ն նախագահական ընտրությունների հետ կապված հրավերներ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների
 ԱԳՆ-ն նախագահական ընտրությունների հետ կապված հրավերներ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների
12:53     29 12 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հրավերներ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ։

Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից՝ ի պատասխան Zinvor.info-ի հարցման։

Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան նոտաներ է հղել ԵԱՀԿ, ԱՊՀ, Իսլամական համագործակցության կազմակերպություն (ԻՀԿ), Շանհայի համագործակցության կազմակերպություն, ՎՈՒԱՄ, Թուրքական պետությունների կազմակերպություն և Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպություն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս