Փաշինյանը իր զինակիցներին պատմել է սանկտպետերբուրգյան այցի արդյունք ների մասին
 Փաշինյանը իր զինակիցներին պատմել է սանկտպետերբուրգյան այցի արդյունք ների մասին
14:22     28 12 2023    
«Երեկ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տևել ու բարիդրացիական մթնոլորտում է անցել:

Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ խոսել են կուսակցական հարցերից, ամփոփել են տարին ու քննարկել են նաև եկող տարվա իրենց անելիքները: Հանդիպման օրակարգի առաջնային հարցերից եղել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ երկար դադարից հետո ՌԴ վերջին այցը, որտեղ նա մի շարք քննարկումների է մասնակցել: Փաշինյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը», - գրում է պարբերականը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   ՌԴ  


Լրահոս