Այս մասին
Zinvor.info-յին հայտնել է կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը։
Նրա խոսքով, այցի նպատակն է ստուգել պահման պայմաններն ու ձերբակալվածների հետ վարվելու կանոնները։
«Հանդիպման ընթացքում ձերբակալվածները գոհունակություն են հայտնել պահման պայմաններից։ Նրանք հայտարարել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցների համար։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույց և էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից։ Ձերբակալվածների նկատմամբ խտրականություն չկա: Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ձերբակալվածներին են փոխանցել Հայաստանից իրենց հարազատների ուղարկած ծանրոցները»,- ասել է Էլչին Շիրինովը:
Zinvor.info