Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին
  Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին
11:25     23 12 2023    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Դուք իրավամբ բարձր հարգանք եք վայելում ձեր հայրենակիցների կողմից, ինչպես նաև արտերկրում:

Ձեր ղեկավարությամբ բարեկամական Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցել ձեր ընտանիքին»,- ասված է նամակում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   ԻլհամԱլիև  


Լրահոս