Ղարիբաշվիլի. Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ
  Ղարիբաշվիլի.  Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ
09:58     19 12 2023    
Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2023 թվականի արդյունքների մասին զեկույցը։

Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։

«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ավանդ է ներդնում այս նպատակին հասնելու գործում։ Որոշ ժամանակ առաջ Վրաստանում են գտնվել Ադրբեջանի վարչապետն ու Հայաստանի վարչապետը, և մենք բացառիկ հնարավորություն ունեցանք եռակողմ հանդիպում անցկացնելու։ Կարծում եմ՝ դա հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասել ենք»,- ասել է վարչապետը։

Գարիբաշվիլին հիշեցրել է, որ հարևան երկրների միջև ինտենսիվ այցեր են իրականացվել. «Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը եղել են Վրաստանում։ Մենք շարունակում ենք մեր բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը Թուրքիայի հետ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարիբաշվիլի   Վրաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս