Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.
«Ձերդ Մեծություն, իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից ուրախ եմ Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին փոխանցել ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Բահրեյնի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։
Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ ամրապնդելու Ադրբեջանի և Բահրեյնի միջև բարեկամական հարաբերությունները և ընդլայնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մեր համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ ձեր գպրծերում, Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ մշտական բարօրություն և բարգավաճում»: