Քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Օմանի ԱԳՆ-ների
 Քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Օմանի ԱԳՆ-ների
16:19     11 12 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը այցելել է Օմանի Սուլթանություն՝ մասնակցելու Ադրբեջանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև քաղաքական խորհրդատվությունների 5-րդ փուլին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, քաղաքական խորհրդատվությունների ժամանակ Օմանի սուլթանության պատվիրակությունը գլխավորել է՝ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ շեյխ Խալիֆա բին Ալի Ալ-Հարիսին։

Կողմերը նշել են՝ Ադրբեջանի և Օմանի միջև փոխայցելությունների կարևորությունը, մտքեր են փոխանակել ապրանքաշրջանառության ծավալների ավելացման շուրջ և նշել միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարևորությունը։ Կողմերն ընդգծել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման լայն ներուժը։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի և Օմանի միջև փոխադարձ աջակցությունը շարունակելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օման   ԱԳՆ  


Լրահոս