Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պետության ղեկավարն ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես համագործակցություն եմ տեսնում։ Եվ դա հիմնականում պայմանավորված է մեր երկրի քաղաքականությամբ։ Մենք միշտ ձգտել ենք պաշտպանել Ադրբեջանին ցանկացած մրցակցությունից, աշխարհաքաղաքական ցանկացած պայքարից կամ խոշոր գերտերությունների միջև առճակատումից։
Եվ կարծում եմ, որ մեզ հաջողվեց հասնել դրան։ Ուստի Ադրբեջանը շատ խոշոր միջազգային խաղացողների համար համարվում է հուսալի գործընկեր։ Եվ մենք տեսնում ենք այս համագործակցության իրական արդյունքը, քանի որ եթե նայեք Ադրբեջանում էներգետիկայի զարգացմանը, կտեսնեք միջազգային լայն ներկայություն։
Եթե նայեք տրանսպորտի ոլորտին, կտեսնեք, որ թե՛ Հյուսիս-Հարավ, թե՛ Արևելք-Արևմուտք միջանցքները հատում են մեր երկիրը, և դրանից շահում են մեր հարևանները և տարբեր տարածաշրջանների շատ երկրներ։
Քաղաքական զարգացման տեսանկյունից Ադրբեջանը նույնպես անկախ արտաքին քաղաքականություն, սեփական քաղաքականություն վարող երկիր է, որը ելնում է ազգային շահերից: Եվս մեկ կարևոր գործոն է միջազգային ազդեցությունից պաշտպանվելու կարողությունը, որպեսզի երկիրը չվերածես առճակատման կամ մրցակցության գոտի։ Նկատի ունեմ բացասական ազդեցությունն ու ներքին գործերին միջամտելու փորձերը։ Մենք կարողացանք հաջողությամբ մեղմել այդ ռիսկերը: Եվ դա է պատճառը, որ Ադրբեջանն այսօր միջազգային մեծ ներուժ ունեցող, միջազգային լավ համբավ ունեցող երկիր է, երկիր, որին հաջողվել է վերջին քսան տարիների ընթացքում ներգրավել ավելի քան 300 միլիարդ դոլարի ներդրումներ»։
Zinvor.info