ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր է գնահատել Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
 ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր է գնահատել Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
10:37     09 12 2023    
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման (Ֆինլանդիա) և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենը (Նորվեգիա) ողջունել են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայությանը, նրանք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի միջև կայացած բանակցությունների արդյունքները գնահատել են որպես «պատմական քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ ինչը ցույց է տալիս երկու երկրների հավատարմությունը հարաբերությունների կարգավորմանը և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա հիմնված խաղաղության պայմանագրի ձեռքբերմանը»։

«Ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների ձեռնարկած այս վճռական քայլերը՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման նպատակով։ Մասնավորապես, հումանիզմի և բարի կամքի արժեքներով առաջնորդվող երկու կողմերի զինծառայողների ազատ արձակումը դրական նախադեպ է ապագա համագործակցության համար։ Հուսով եմ, որ այն ոգեշնչում կծառայի հետագա նախաձեռնությունների համար»,- ասել է Կաուման:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԱՀԿ  


Լրահոս