Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ԱՄՆ-ում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ
 Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ԱՄՆ-ում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ
09:29     08 12 2023    
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով խորհրդական Լուի Բոնոյի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել՝ Վաշինգտոնում հանդիպել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրին նախագծի կողմերի մոտեցումները։ Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար [Էնթոնի] Բլինկենի առաջարկին՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս