«Ես դեռ չգիտեմ, թե որ անկյունում է Փաշինյանը ստորագրել կապիտուլյացիան»
 «Ես դեռ չգիտեմ, թե որ անկյունում է Փաշինյանը ստորագրել կապիտուլյացիան»
10:04     29 05 2021    
«Ինչպես գիտեք, պատերազմի ընթացքում առաջինը ազատագրվել է Ջաբրայիլի շրջանը: Ես դրա մասին մտածեցի ժողովրդին փոխանցելուց հետո, դա երևի իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Քանի որ առաջին շրջանի ամբողջական ազատագրումը, օկուպանտների ամբողջական մաքրումը իսկապես մեծ պատմական իրադարձություն էր և լրացուցիչ ոգի և վստահություն հաղորդեց մեր ժողովրդին և մեր բանակին: Հետո Ֆուզուլին, հետո Հադրութը, հետո Մուրովդաղը, Սուգովուշանը, Զանգիլանը, Գուբադլին: Ամեն անգամ ես ինքս ինձ ասում էի, որ ամենաերջանիկ օրերս եմ ապրում: Նոյեմբերի 10 - Հայաստանի կապիտուլյացիայի ակտ: Ոչ միայն ադրբեջանական հասարակությունը, այլ ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ տեսքով է այն ստորագրվել: Մինչև այսօր դեռ չգիտեմ, թե որ անկյունում է դա ստորագրել Փաշինյանը: Դա նաև պատերազմի գագաթնակետն էր, հաղթանակը, դա կապիտուլյացիայի իսկական գործողություն էր: Հիմա բոլորը այդպես են ընդունում»:

Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը՝ Աղդամ քաղաքի վերականգնման հիմնաքարը դնելու արարողությանը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Իր խոսքում Նախագահն ասաց.

«Հետո, հունվարի 14-ին, երբ ես առաջին անգամ էի Շուշայում, ինքս ինձ ասացի, որ ապրում եմ իմ ամենաերջանիկ օրերը: Այսօր նույնն եմ ասում: Համոզված եմ, որ մեր ժողովրդի կյանքում այսպիսի երջանիկ օրեր դեռ շատ կլինեն: Թող մեր ժողովուրդը երջանիկ լինի: Շուտով վերականգնենք մեր հայրենի Աղդամը, վերադարձնենք քաղաքացիներին և հավերժ ապրենք Ղարաբաղում ՝ մեր գեղեցիկ տարածքում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև   Հայաստան  


Լրահոս