Այս մասին
Zinvor.info-ին ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
«Կարող է 50 տարի պահանջվել բոլոր ականներից ազատվելու համար՝ առանց դրանց գտնվելու վայրը իմանալու, առանց քարտեզներ ունենալու։ Այսպես, իմ տեսանկյունից խնդիր է դրված ստեղծել նոր քաղաքներ, մարդկանց անվտանգ վերադարձնել իրենց նախկին բնակության վայրերը, ականազերծել այդ տարածքները, բոլոր ականները հեռացնելուց հետո վերականգնել անվտանգության միջավայրը։ Սա մեծ մարտահրավեր է»,- ասել է Բրայզան։
Նրա խոսքով, այս բոլոր ծրագրերն իրականացնելը բավականին դժվար է, քանի որ միաժամանակ մի քանի գործընթացներ են տեղի ունենում։ Մինչ նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց հայրենի հողերը, շարունակվում է ճանապարհային և քաղաքային ենթակառուցվածքների շինարարությունը:
Zinvor.info