Ջեյհուն Բայրամով. Կասպից ծովը կդառնա խաղաղության, բարեկամության և համագործակցության տարածություն
  Ջեյհուն Բայրամով.  Կասպից ծովը կդառնա խաղաղության, բարեկամության և համագործակցության տարածություն
17:22     05 12 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ելույթ է ունեցել մերձկասպյան երկրների արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նախարարը նշել է, որ ներկայիս հանդիպումն ընթանում է տարածաշրջանում բարձր տուրբուլենտության պայմաններում, ինչն ընդգծում է այնպիսի կետերի պահպանման կարևորությունը, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ուժի չկիրառումը, որոնք հիշատակվում են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում։ Այսպիսով, Կասպից ծովը կդառնա խաղաղության, բարեկամության և համագործակցության տարածություն:

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի շուտափույթ ուժի մեջ մտնելու կարևորությունը, որը երկար տարիներ քննարկվել և ստորագրվել է 2018-ին: Նա նշել է, որ Ադրբեջանը 16 միջազգային իրավական փաստաթղթերից 15-ի մասնակից է:

Zinvor.info

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս