Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Աղդերեյի շրջանի ստեղծման մասին օրինագծին
 Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Աղդերեյի շրջանի ստեղծման մասին օրինագծին
16:00     05 12 2023    
Միլլի Մեջլիսի (խորհրդարան) այսօրվա լիագումար նիստում քննարկման է դրվել «Ադրբեջանի Հանրապետության Աղդերեյի շրջանի ստեղծման մասին» օրինագիծը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, օրինագծի համաձայն՝ նորաստեղծ շրջանը կներառի հետևյալ բնակավայրերը.

- Աղդամի շրջանի Բաշ Գյունեյփեյա, Խաթընբեյլի, Մելիքլի, Գազանչը, Օրթա Գյունեյփեյա, Սըրխավենդ, Բալլըգայա, Բաշիրլար, Գարաշլար, Ենի Գարալար գյուղերը;

- Թերթերի շրջանի Աղդերե քաղաքը, Աղաբեյլի, Ջանյաթագ, Գյուլյաթագ, Չարդախլը, Լյուլյասազ, Մեղրելալայ, Հասանգայա, Չիլյաբյուրթ, Գոյարխ, Մարալյանսարով, Քիչիկ Գարաբեյ, Գըզըլոբա, Սեյսուլան, Յարըմջա, Աշաղը Օրթաթաղ, Հասապետ, Դեմիրլի, Շիխարխ, Թալիշ, Ուլու Գարաբեյ, Ումուդլու և Զեյլիկ գյուղերը;

- Քելբաջարի շրջանի Չարեքտար, Չըլդըրան, Դևեդաշի, Մեհմանա, Դովշանլը, Բազարքենդ, Հայադ գյուղեր, Հեյվալը, Յայըջը, Հասանրիզ, Իմարաթ Գերվենդ, Չափար, Զարդախաչ, Քոլաթաղ, Դամղալը, Գըզըլգայա, Յուխարը Օրթաթաղ, Գոզլու, Գոզլուքյորփու, Նարընջլար, Վենգլի, Չորմանլը և Շահմանսուրլու գյուղերը։

Քննարկումից հետո նախագիծը դրվել է քվեարկության և հաստատվել:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Միլլի-Մեջլիս  


Լրահոս