Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը: Այն բանի համար, որ հայ բնակիչները լքում են մեր տարածքները պատասխանատվություն է կրում Հայաստանը
  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:  Այն բանի համար, որ հայ բնակիչները լքում են մեր տարածքները պատասխանատվություն է կրում Հայաստանը
13:33     01 12 2023    
Հայ բնակիչների՝ Ադրբեջանի տարածքները լքելու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատական ռեժիմը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Հակառակ կողմը տեղեկացվել է 24-ժամյա հակաահաբեկչական միջոցառումների մասին, որոնք իրականացվել են այս տարվա սեպտեմբերին Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից դուրս բերելուց հրաժարվելու ֆոնին:

Ընդգծվել է, որ, ինչպես հաստատել են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, այս գործընթացում խաղաղ բնակչության նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել, իսկ այն բանի համար, որ հայ բնակիչները լքում են ադրբեջանական տարածքները, պատասխանատվություն են կրում Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական վարչակարգը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԵԱՀԿ   Ադրբեջան  


Լրահոս