Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։
«Մենք բազմիցս դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով առաքելություն ուղարկել Հայաստան՝ դիտարկելու ադրբեջանական հուշարձանների վիճակը: Մեր ունեցած տեղեկություններով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն համապատասխան հարցում է ուղարկել Հայաստանի կառավարություն, սակայն դրական պատասխան չի ստացել:
Հայաստանի գործողությունները խախտում են Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը (1966 թ.), Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան, Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիան և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան: Պահանջում ենք Հայաստանից անհապաղ դադարեցնել ադրբեջանական մշակութային ժառանգության, այդ թվում՝ Երևանի պատմական Թեփեբաշը թաղամասի ոչնչացումը և վերականգնել ադրբեջանական մշակույթի արդեն ավերված հուշարձանները», - ասված է հայտարարությունում։