Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Նա նշել է, որ ՄԻԵԴ-ի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի «Հովհաննիսյանն ու Կարապետյանը ընդդեմ Հայաստանի» գործով որոշման մեջ նշված է, որ ՀՀ քաղաքացիներ Ռ. Հովհաննիսյանը և Ա. Սարգսյանը ուղարկվել են «Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի» թիվ 36 535 զորամաս։
Նշվում է, որ 2010 թվականի հուլիսին երկու զինծառայողներն էլ սպանվել են իրենց ծառայակիցների կողմից ներքին միջադեպի արդյունքում, իսկ զոհված զինծառայողների ծնողները հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով փոխհատուցում։
Էլնուր Մամեդովը նշել է, որ դատարանն արդեն այլ գործերով դիտարկել է նշված տարածքի նկատմամբ Հայաստանի իրավասության հարցը և որոշել, որ Հայաստանը արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ։
Էլնուր Մամեդովը նաև նշել է, որ Հայաստանը վաղուց է բռնել այն դիրքորոշումը, որ ինքը որևէ վերահսկողություն կամ իրավասություն չունի այդ տարածքների նկատմամբ՝ Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներում կատարված ցանկացած հանցագործության համար պետական պատասխանատվությունից խուսափելու համար։
«Եթե խոսենք դիվանագիտության լեզվով, ապա ՄԻԵԴ-ը եկել է այն եզրակացության, որ Հայաստանն անազնիվ է եղել»,- ընդգծել է Էլնուր Մամեդովը։
Zinvor.info