Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը
  Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը
09:42     28 11 2023    
Բաքվում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հանդիպմանը նշվել է, որ երեք ժողովուրդները դարեր շարունակ ապրում են բարիդրացիության և բարեկամության մթնոլորտում, պետությունների և կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ, երկրների միջև հարաբերությունները զարգանում են վերընթաց ուղղությամբ։ Ընդգծվել է, որ փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը մեծ նշանակություն ունի ժողովուրդների բարեկեցության տեսանկյունից։

Եռակողմ հանդիպմանը նշվել է տարածաշրջանի անվտանգությանը վտանգ ներկայացնող գործոնների դեմ պայքարում ուժերի միավորման կարևորությունը։ Նախարարները հատուկ ընդգծել են եռակողմ զորավարժությունների և դասընթացների ընդգրկման ընդլայնման անհրաժեշտությունը։ Վստահություն է հայտնվել, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության զարգացումը կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը ողջ տարածաշրջանում։

Հանդիպման արդյունքներով հրավիրվել է մամուլի ասուլիս և ստորագրվել արձանագրություն:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս