Մեթյու Բրայզա. Ադրբեջանին և Հայաստանին այլևս միջնորդներ պետք չեն
  Մեթյու Բրայզա.  Ադրբեջանին և Հայաստանին այլևս միջնորդներ պետք չեն
10:32     23 11 2023    
Ադրբեջանն ու Հայաստանն այլևս միջնորդների կարիք չունեն:

Այս մասին AZERTAC-ին ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, միջազգային փորձագետ Մեթյու Բրայզան։

Նշելով, որ երկու երկրներն էլ ներգրավված են միջնորդական գործընթացում շուրջ 30 տարի, փորձագետն ընդգծել է, որ այժմ հասել են մի մակարդակի, երբ առաջնորդներն արդեն հայտարարել են, որ ցանկանում են խաղաղություն, և որ համաձայնության են եկել 5 հիմնարար սկզբունքների շուրջ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Նրա խոսքով, այս գործընթացին միակ խոչընդոտը եղել է անջատողական ռեժիմի և հայկական անօրինական զինված խմբավորումների առկայությունը Ղարաբաղում, սակայն այդ խնդիրն արդեն վերացվել է, և երկու երկրների ղեկավարների համար որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալու համար:

Մ.Բրայզան կարծում է, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումն այժմ ավելի իրատեսական է, քան երբևէ։ «Մինչև վերջին մի քանի ամիսը ես որևէ հայտարարություն չէի անում այն մասին, որ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելն այդքան իրատեսական է։ Հիմա ավելի հավանական է թվում։ Միակ բանը, որ կարող է կասեցնել այս գործընթացը, այն է, եթե Նիկոլ Փաշինյանի հակառակորդ արմատական ազգայնականները, ինչպես նաև գործընթացին դեմ ԱՄՆ-ի սփյուռքի ներկայացուցիչները դիմեն քաղաքական սաբոտաժի»,- ասել է նախկին դեսպանը՝ նշելով, որ խաղաղության. պայմանագիրը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային զարգացման համար։


Zinvor.info

Հեշթեգներ. Բրայզա   Ադրբեջան  


Լրահոս