Օմբուդսմեն. Ադրբեջանը ականային ահաբեկչությունից ամենաշատ տուժած երկրներից մեկն է
 Օմբուդսմեն.  Ադրբեջանը ականային ահաբեկչությունից ամենաշատ տուժած երկրներից մեկն է
20:33     22 11 2023    
«Ադրբեջանը միշտ հարգել և պահպանել է բոլոր միջազգային իրավական նորմերը և սկզբունքները։ Ափսոսանքով պետք է նշեմ, որ մենք Ադրբեջանի նկատմամբ նման հարգանք չենք տեսնում»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Նախչըվանում սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է ԱՀ Մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ականային ահաբեկչությունից ամենաշատ տուժած երկրներից մեկն է։

Սաբինա Ալիևան նշել է, որ չնայած 30 տարվա ընթացքում բոլոր ատյաններին ուղղված կոչերին, դեռևս որևէ տեղեկություն չի ստացվել Հայաստանի կողմից գերեվարված և պատանդ վերցված գրեթե 4 հազար ադրբեջանցիների մասին. «Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Վերականգնողական և շինարարական աշխատանքների ընթացքում օկուպացիայից ազատագրված մեր հողերում հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ։

Այդ զանգվածային թաղման վայրերում հայտնաբերված մասունքների վրա կան խոշտանգումների նշաններ: Մինչ օրս մենք պատրաստել ենք միջազգային չափանիշներին համապատասխանող 18 զեկույց և ներկայացրել միջազգային կառույցներ և դատարաններ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս