Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանում այլևս տեղ չկա USAID!-ի գործունեության համար
  Հիքմեթ Հաջիև.  Ադրբեջանում այլևս տեղ չկա USAID!-ի գործունեության համար
09:47     22 11 2023    
Միացյալ Նահանգները կանգնեցին հայկական օկուպացիոն պետության կողքին՝ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի ժամանակ, երբ մեկ միլիոն ադրբեջանցիներ ենթարկվեցին դաժան ու արյունալի էթնիկ զտումների։ Եվ հիմա այդ քաղաքականությունը շարունակվում է նույն տեսքով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ ԱՀ նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևի՝ X սոցիալական ցանցում հրապարակման մեջ՝ ի պատասխան Սամանթա Փաուերի։

«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ՝ նա երբեք չի համարձակվել բարձրացնել ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների անմխիթար վիճակի հարցը և պահանջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարում։

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Սամանթան միավորվել է այս հիմնադրամի հիմնադիր, հայտնի օլիգարխ և «կեղտոտ փողեր» լվացող Ռուբեն Վարդանյանի հետ, ով ֆինանսավորել է Ուկրաինայում անջատողականությունը։ Հատկանշական է, որ 2019 թվականին Եվրախորհրդարանի պատգամավորները Ռուբեն Վարդանյանի դեմ պատժամիջոցներ էին պահանջում՝ փողերի լվացման սխեմաների համար։ Ռուբեն Վարդանյանը, 2022 թվականի հոկտեմբերին Ղարաբաղում հայտնվելուց հետո, ծրագրել էր նաև պետական հեղաշրջում Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։

Ադրբեջանաֆոբիան, թուրքաֆոբիան, քաղաքական կոռուպցիան և «Ավրորա» մրցանակի շրջանակներում քաղաքական շահարկումները, հավանաբար, Ռուբեն Վարդանյանի և Սամանթա Փաուերի ընդհանուր արժեքներն ու շահերն էին։

Դիմակը պատռված է: Ադրբեջանում USAID-ի համար այլևս տեղ չկա գործելու»,- ընդգծվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   USAID  


Լրահոս