Քաղաքագետ Ղուկասյան. Ադրբեջանի և Հայաստանի զինանոցների միջև հսկայական տարբերություն կա
  Քաղաքագետ Ղուկասյան.  Ադրբեջանի և Հայաստանի զինանոցների միջև հսկայական տարբերություն կա
14:26     20 11 2023    
«ԱՄՆ Սենատն ընդունել է ակտ, ըստ որի՝ ԱՄՆ-ը հրաժարվում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Կարծում եմ՝ սա նշանակալի քայլ է ԱՄՆ քաղաքականության համար»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

«Ինչ վերաբերում է ֆրանսիական զենքին, որի մասին այդքան շատ է խոսվում։ Փաստորեն, տեսեք ինչպիսի տարբերություն` հինգ անգամ, մենք Հայաստանում ունենք մոտ 100 տանկ, նրանք ունեն մոտ 500 կամ ավելի: Բացի այդ, Ադրբեջանի առավելությունը հրետանու մեջ 4,5-5 անգամ, համազարկային կրակի համակարգերում՝ 5 անգամ։ Այսինքն՝ կա այսպիսի հսկայական տարբերություն։ Քանի՞ զենք է անհրաժեշտ այստեղ գնելու համար: Դրամական արտահայտությամբ այդ ճեղքվածքը գնահատվում է 15-20 մլրդ դոլար։

Դրա համար էլ Հայաստանն ընտրել է քաղաքականության այնպիսի ձև, որ Հայաստանի ղեկավարությունը բոյկոտում է մասնակցությունը ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցներին, բայց դրա հետ մեկտեղ, դե յուրե պահպանում է բոլոր հարաբերությունները, որպեսզի հնարավոր լինի զինտեխնիկա գնել Արևմուտքից։ Բացի սրանից, բնականաբար, Հայաստանն ինքը պետք է զենք արտադրի նաև ռազմական հավասարակշռության խնդիրը լուծելու համար։ Մենք պետք է ավելի սերտ հարաբերություններ ունենանք արևմտյան կոնցեռնների հետ, ավելի սերտ քաղաքականություն արևմտյան պետությունների հետ»,- հայտարարել է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս