Իրաքի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
 Իրաքի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
11:06     20 11 2023    
Նոյեմբերի 19-ին՝ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլլաթիֆ Ջամալ Ռաշիդը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, հարգարժան հյուրի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։

Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլլաթիֆ Ջամալ Ռաշիդին օդանավակայանում դիմավորել են՝ ԱՀ առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնատար անձինք։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրաք  


Լրահոս