Ադրբեջանի ԱԳՆ. Հայկական կողմը պետք է աջակցի Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը
  Ադրբեջանի ԱԳՆ.  Հայկական կողմը պետք է աջակցի Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը
09:09     20 11 2023    
Հայկական կողմից «հումանիտար բեռի» անվան տակ շարասյուն ուղարկելն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ՝ առանց մեր երկրի համաձայնության, հերթական սադրանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ Անընդունելի է՝ այս սադրանքը Հայաստանի պետության և վարչապետի մակարդակով խրախուսելը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ ադրբեջանական տարածքներ բեռներ ուղարկելու փորձի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեկնաբանության մեջ։

«Այս սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի հայտարարությունները «տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան այս երկրի մտադրությունը՝ շարունակել անօրինական գործունեությունը և լարվածություն ստեղծել անհիմն քաղաքական շահարկումներով։

Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, այդ թվում՝ աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է ձեռնպահ մնա նման սադրիչ քայլերից և աջակցի ադրբեջանական կողմի առաջարկած՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը՝ հայ բնակիչների կարիքները բավարարելու համար։ Հայկական կողմը նույնպես չպետք է միջամտի հայազգի քաղաքացիներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս