Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, դատարանը հաստատել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի նկատմամբ։
Դատարանը մերժել է նաև Ադրբեջանի բոլոր ռազմական և ուժային կառույցների անձնակազմը՝ Ղարաբաղի տարածաշրջանից դուրս բերելու անհիմն և անհեթեթ պահանջը։
Դատարանը ընդունել է Ադրբեջանի կառավարության արդեն իսկ հայտարարված քաղաքականությունը՝ Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ։ Դա ներառում է մեր հանձնառությունը բոլոր բնակիչների անվտանգությանն ու պաշտպանությանը` անկախ նրանց ազգային կամ էթնիկ ծագումից:
Դատարանը չի պահանջել միջոցներ ձեռնարկել կապված Հայաստանի պահանջի հետ՝ նպաստելու ՄԱԿ-ի առաքելությունների այցը Ղարաբաղի տարածաշրջան և համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, ինչը հանդիսանում է Ադրբեջանի բաց լինելու և համագործակցության ճանաչումը այս ոլորտում: Սա էապես անհիմն է դարձնում մեր երկրի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները։
Ադրբեջանը պաշտպանում է մասնավոր սեփականությունը, մշակութային հուշարձանները, արտեֆակտները, ինչպես նաև գրանցման փաստաթղթերը՝ ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Այսպիսով, այն, որ դատարանը չի նշել այս թեմաները, միաժամանակ հանդիսանում է՝ Ադրբեջանի ձեռնարկած միջոցները հաստատումը։
Դատարանը չի բավարարել նաև Հայաստանի հայցն ընդդեմ ապօրինի անջատողական ռեժիմի հետ կապված անձանց, որոնք կալանավորված են համապատասխան մեղադրանքներով։
Zinvor.info