Բաքվում ահաբեկչություն է կանխվել
 Բաքվում ահաբեկչություն է կանխվել
09:48     17 11 2023    
Բաքվում կանխվել է հարձակում օտարերկրյա դեսպանատան վրա, ուրբաթ հաղորդում է Trend-ը։

2023 թվականի նոյեմբերին Մ. Խ. Հուսեյնզադեն զենքը ձեռքին փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում նա զինաթափվել է և ձերբակալվել։

Պետական անվտանգության ծառայության քննիչի կողմից Մ. Խ. Հուսեյնզադեի դեմ ներկայացված միջնորդությունը քննվել է Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանում։

Դատարանի որոշմամբ Մ. Խ. Հուսեյնզադեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։

Հուսեյնզադեն մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 28, 214.2.3 և 28, 214.2.6 հոդվածներով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս