ԱՄՆ-ը ցանկանում է Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այլընտրանք գտնել
ԱՄՆ-ը ցանկանում է Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այլընտրանք գտնել
12:41     16 11 2023    
Պետդեպարտամենտը կարծում է, որ պետք է Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այլընտրանք գտնել։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ Բրայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս այնտեղ ռուսական զորքերն են, սա նրանց առաջին ժամկետն է, համաձայն 2020 թվականի հրադադարի հայտարարության։ Եթե այդ երկրները [Հայաստանն ու Ադրբեջանը] այլընտրանք ունենան, ապա ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի։ Նրանք արդեն ձախողել են իրենց առաջադրանքը՝ որպես խաղաղապահ»,- ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է առաջարկել ռուս խաղաղապահներին այլընտրանք։ «Լավագույն մոտեցումը երկու երկրներին այլընտրանք տալն է՝ աշխատել մեզ հետ և Արևմուտքի հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ղարաբաղ  


Լրահոս