ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քննարկել և դրական է գնահատել Ադրբեջանի զեկույցը
 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քննարկել և դրական է գնահատել Ադրբեջանի զեկույցը
14:47     15 11 2023    
Նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական վերանայման աշխատանքային խմբի 44-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկվել է Ադրբեջանի IV պարբերական զեկույցը։

Ինչպես Zinvor.info-ին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը Ադրբեջանը ներկայացրել է ԱԳ փոխնախարար Սամիր Շարիֆովի գլխավորած պատվիրակությունը։

Նշենք, որ վերանայման ընթացքում, որը տեղի է ունենում հինգ տարին մեկ, գնահատվում է ՄԱԿ-ի անդամ պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման վիճակը, ներկայացվում համապատասխան առաջարկություններ։

Իր ելույթում Սամիր Շարիֆովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանի կատարած աշխատանքի, մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների շրջանակներում համագործակցության, «Մեծ վերադարձ» պետական ծրագրի, հայկական ագրեսիայի արդյունքում առաջացած փախստականների և ներքին տեղահանվածների հիմնախնդրի մասին, խոսել ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման փաստերի, անհայտ կորածների խնդրի և այլնի մասին։

Մասնակիցները բարձր են գնահատել օկուպացիայից ազատագրված տարածքներ ներքին տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը, այդ տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնողական աշխատանքները և ավերված բնակավայրերի վերականգնումը «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգին համապատասխան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս