ԱԳՆ. Ժոսեպ Բորելի մեղադրանքները անհամարժեք են և անընդունելի
  ԱԳՆ.  Ժոսեպ Բորելի մեղադրանքները անհամարժեք են և անընդունելի
15:37     14 11 2023    
Նոյեմբերի 13-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի Բրյուսելում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ չեն արտացոլում տարածաշրջանի իրողությունները. անհամարժեք են և անընդունելի։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ադրբեջանի դեմ Հայաստանի շուրջ 30-ամյա ռազմական ագրեսիայի, մարդկության դեմ հանցագործությունների և ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումների քաղաքականության նկատմամբ Եվրամիության անտարբերության ֆոնին՝ այն փաստի, որ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ հայտնվել են հարկադիր վերաբնակների և փախստականների՝ դիրքորոշումը, Հայաստանին արտահայտված աջակցությունով լի հայտարարությունները և Ադրբեջանին ուղղված մեղադրանքները հանդիսանում են այս կառույցի կողմնակալության և երկակի ստանդարտների վառ օրինակ։

ԵՄ ներկայացուցչի առաջ քաշած մեղադրանքները, ով ոչ մի քայլ չի ձեռնարկել Հայաստանին հարկադրելու՝ գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, վտանգ են ներկայացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ և՛ 44-օրյա Հայրենական պատերազմը, և՛ այս տարվա սեպտեմբերի 24-ժամյա հակաահաբեկչական միջոցառումներն իրականացվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վրա։ Ադրբեջանը, օգտագործելով օրինական մեթոդներ, վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շրջանակներում։

Մինչ ԵՄ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի փորձերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- հայտարարել են ԱԳՆ-ում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս