ՌԴ-ն պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել
 ՌԴ-ն պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել
10:32     11 11 2023    
Մոսկվան պատրաստ է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մենք բազմիցս հաստատել ենք, որ պատրաստ ենք մոսկովյան հարթակը տրամադրել Ադրբեջանին և Հայաստանին` արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ հետագա երկխոսության համար։ Մեր այդ պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, կհայտարարենք այդ մասին», - նշել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս