Գյանջայում՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ զինծառայողների երթ է անցկացվում
 Գյանջայում՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ զինծառայողների երթ է անցկացվում
11:58     08 11 2023    
Հաղթանակի օրվա կապակցությամբ Գյանջայում զինծառայողների երթ է անցկացվում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, երթը մեկնարկել է Նիզամի Գյանջևիի պողոտայից և կավարտվի Հեյդար Ալիևի պողոտայի կենտրոնական հրապարակում։

Նշենք, որ այսօր Գյանջայում Հաղթանակի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Երթի ավարտից հետո, Հեյդար Ալիևի կենտրոնում տեղի կունենա կլոր սեղան՝ «Մեր պատմության հաղթանակի տարեգրությունը» և ծառատունկ Հեյդար Ալիևի անվան Զբոսայգային համալիրում։

Երեկոյան Գյանջայի Գործադիր իշխանության շենքի դիմաց տեղի կունենա տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Գյանջա   Հաղթանակ  


Լրահոս