Այխան Հաջիզադե. ԱՄՆ-ն աջակցել են ադրբեջանական տարածքներում ապօրինի վարչակարգին
  Այխան Հաջիզադե.  ԱՄՆ-ն աջակցել են ադրբեջանական տարածքներում ապօրինի վարչակարգին
18:32     02 11 2023    
Չնայած նրան, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, նրանք երբեք այդքան եռանդով չեն աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չեն խրախուսել՝ Հայաստանի կողմից էթնիկ զտումների զոհ դարձած ադրբեջանցի փախստականներին և հարկադիր վերաբնակներին մարդասիրական օգնության տրամադրումը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հակաադրբեջանական հայտարարությունները։

Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ ԱՄՆ-ն, ընդհակառակը, սխալ ուղղություն են տվել Հայաստանին, աջակցել են ադրբեջանական տարածքներում ապօրինի վարչակարգին, հնարավորություններ ստեղծելով անջատողականների համար՝ այցելել ԱՄՆ և ֆինանսական միջոցներ հատկացնելով նրանց։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե  


Լրահոս