Հիքմեթ Հաջիևը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
 Հիքմեթ Հաջիևը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
09:27     30 10 2023    
Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունները։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության, ինչպես նաև այս հարցում իսլամական երկրների դերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Իրան  


Լրահոս