Ադրբեջանի ականային խնդիրը ԱՄՆ-ում բարձրացվել է միջազգային հարթակում
 Ադրբեջանի ականային խնդիրը ԱՄՆ-ում բարձրացվել է միջազգային հարթակում
10:10     27 10 2023    
Ադրբեջանի ականային խնդիրը բարձրացվել է միջազգային հեղինակավոր հարթակում:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱՀ ականազերծման գործակալությունում (ANAMA):

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան, ANAMA-ի և Մամուլի միջազգային եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը՝ ԱՄՆ Այովա նահանգում մասնակցել է Norman Borlaug Dialogue միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում ընդգծվել է տարածքների ականազերծման կարևորությունը՝ հողերի մշակման համար, ներկայացվել է լավագույն փորձը: Միջոցառման շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել՝ միջազգային հայտնի կառույցների ներկայացուցիչների հետ, նրանց տեղեկացրել Ադրբեջանում ականային խնդրի և օկուպացիայից ազատագրված տարածքներում անցկացվող վերականգնման աշխատանքների մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   ԱՄՆ  


Լրահոս