Zinvor.info-յի փոխանցմամբ, ռեպորտաժում զգալի տեղ է հատկացված՝ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում շարադրված գաղափարներին։ Ռեպորտաժում նշվում է, որ պետության ղեկավարը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի նեոգաղութային քաղաքականությունը, այդ երկրի կողմնակալ դիրքորոշումը՝ Աֆրիկայի և աշխարհի այլ տարածաշրջանների նկատմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անդամակցության չարաշահումը և աշխարհաքաղաքական ինտրիգները՝ ելնելով սեփական շահերից։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը ուշադրություն է հրավիրել՝ Ֆրանսիայի գաղութներում կատարված իրավախատումների վրա։
Ռեպորտաժում նշվում է, որ Ֆրանսիան, գաղութացնելով Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի տասնյակ երկրներ, թալանել է նրանց բնական ռեսուրսները և երկար ժամանակ ստրկության մեջ պահել այդ տարածաշրջանների ժողովուրդներին։ Այնտեղ նշվում է նաև՝ բազմաթիվ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին, որոնք իրականացվել են Ֆրանսիայի զինված ուժերի կողմից, մասնավորապես՝ նրանց էթնիկ և կրոնական պատկանելության համար հարյուր հազարավոր մարդկանց նկատմամբ ցեղասպանության մասին: Հաղորդվում է, որ Ֆրանսիան առավել հաճախ ականներ օգտագործող երկրներից մեկն է, որի օրինակ է հանդիսանում՝ Ալժիրը, Ալժիրի տարածքում ավելի քան 5 միլիոն ական է տեղադրվել, ինչը բերել է անթիվ տառապանքների և մարդկային կորուստների: