Ալի Ասադով. Հայկական կողմի սպառազինումը հարված է հասցնում խաղաղ գործընթացին
  Ալի Ասադով.  Հայկական կողմի սպառազինումը հարված է հասցնում խաղաղ գործընթացին
10:11     26 10 2023    
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է՝ Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպրիա Պատելի հետ։

Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում, հանդիպմանը ընդգծվել է Բաքվում կայացած՝ Ադրբեջանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտական և տեխնոլոգիական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի կարևորությունը։ Վստահություն է հայտնվել, որ նիստի ժամանակ ընդունված որոշումները և ստորագրված փաստաթղթերը կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։

Անդրադառնալով Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ Ալի Ասադովը նշել է, որ, չնայած Ադրբեջանի լուրջ ջանքերին, Հայաստանը խուսափել է ստանձնած պարտավորություններից, հրաժարվել է իր զինված ուժերը դուրս բերել Ղարաբաղի տարածքից և մշտապես դիմել է տարբեր ռազմական սադրանքների, ինչը ստիպել է Ադրբեջանին ձեռնարկել տեղական հակաահաբեկչական միջոցներ և վերականգնել իր ինքնիշխանությունը։

Նշվել է, որ այժմ ստեղծվել են պատմական պայմաններ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Հայտարարվել է, որ հայկական կողմի ակտիվ զինումը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ է ստեղծում՝ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալի-Ասադով  


Լրահոս