Քննարկվել են Ադրբեջանի և Տաջիկստանի միջև ռազմական համագործակցության հարցեր
 Քննարկվել են Ադրբեջանի և Տաջիկստանի միջև ռազմական համագործակցության հարցեր
19:15     23 10 2023    
Հոկտեմբերի 23-ին Ադրբեջան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոյի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ողջունել է հյուրերին: Նա խոսել է ԱՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գլխավորությամբ ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների, ազատագրված տարածքներում տարվող աշխատանքների մասին։

Տաջիկստանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ, իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել ադրբեջանցի գործընկերոջը՝ հոկտեմբերի 18-ի՝ Անկախության վերականգնման օրվա առթիվ։

Նշվել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից։ Հատուկ ընդգծվել է բանակաշինության և ռազմատեխնիկական ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Տաջիկստան  


Լրահոս