Օմբուդսմեն. Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղված է Հարավային Կովկասում հակամարտության նոր օջախների ստեղծմանը
  Օմբուդսմեն.  Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղված է Հարավային Կովկասում հակամարտության նոր օջախների ստեղծմանը
13:57     20 10 2023    
Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղված է Հարավային Կովկասում հակամարտության նոր օջախների ստեղծմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» թեմայով միջազգային համաժողովում:

Նրա խոսքով, Աֆրիկայում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում իրականացվող նեոգաղութատիրության քաղաքականությունը հանգեցրել է միլիոնավոր մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարման։

«Սրա համար ուղղակի պատասխանատվություն են կրում ագրեսոր պետությունները։ Ալժիրում, որը ֆրանսիական գաղութ էր, 20-րդ դարի երկրորդ կեսին մարդկանց իրավունքները կոպտորեն խախտվում էին։

Մեր տարածաշրջանի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը նույնպես ուղղված է ոչ թե խաղաղության հաստատմանը, այլ Հարավային Կովկասում հակամարտությունների նոր օջախներ ստեղծելուն և սպառնում է կայուն խաղաղ գործընթացին։ Իսկ Չմիավորման շարժումը, որը վերջին տարիներին որոշակի հաջողությունների է հասել Ադրբեջանի նախագահությամբ, շատ կարևոր է մարդկանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ասել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ֆրանսիա  


Լրահոս