Իլհամ Ալիևը ուղերձ է հղել «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» համաժողովի մասնակիցներին
 Իլհամ Ալիևը ուղերձ է հղել «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» համաժողովի մասնակիցներին
13:40     20 10 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձով դիմել է Բաքվում ընթացող «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» համաժողովի մասնակիցներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.

«Երբ Ադրբեջանը ստանձնեց Չմիավորման շարժման նախագահությունը, ես հայտարարեցի, որ իմ առաջնահերթություններն ու գործունեությունը կառուցելու եմ Բանդունգի պատմական սկզբունքների վրա։ Իսկ Բանդունգի կոնֆերանսում քննարկված հարցերից մեկը գաղութատիրության դեմ պայքարն էր։ Բանդունգի կոնֆերանսի մասնակիցները նշել են, որ «ժողովուրդների օտարերկրյա ստրկության, գերիշխանության և շահագործման ենթարկելը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների ժխտում, ինչը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը»։

Ադրբեջանը չափազանց մտահոգված է 21-րդ դարում գաղութատիրության առկայությամբ և դրա նոր դրսևորումների աճող միտումներով։ Թեև Բանդունգի կոնֆերանսից անցել է մոտ 70 տարի, կան երկրներ, որոնք դեռ շարունակում են գաղութատիրությունը։ Այդ երկրներից մեկն էլ Ֆրանսիան է։

Ֆրանսիան նաև այն երկրներից է, որն աշխարհում ամենաշատ ականներ է օգտագործել։ Միայն Ալժիրի տարածքում ավելի քան 5 միլիոն ական է տեղադրվել։ Արդյունքում՝ Ալժիրը, ինչպես և Ադրբեջանը, դասվում է աշխարհում ականների պայթյունից ամենաշատ տուժած երկրների շարքին։ Այս ցուցակում Ֆրանսիայից հետո գալիս է նրա մերձավոր դաշնակից Հայաստանը։ Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում միայն վերջին երեք տարում ականների պայթյունի զոհ է գնացել շուրջ 340 ադրբեջանցի։ Նրանց թվում կան նաև խաղաղ բնակիչներ։ Պատճառներից մեկը, որը սերտորեն կապում է այս երկու երկրներին, նրանց փորձն է ականային ահաբեկչության ոլորտում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ֆրանսիա  


Լրահոս