Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելում իր երեք քաղաքացիների զոհվելու մասին տեղեկությունը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելում իր երեք քաղաքացիների զոհվելու մասին տեղեկությունը
14:40     19 10 2023    
Նախօրեին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի 3 քաղաքացի է զոհվել, 1-ը անհետ կորել է։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։

Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Իսրայելում սպանված ադրբեջանցիների թիվը կազմում է 8 մարդ՝ Շամիլ Աբբասով (Իսրայելի քաղաքացի), Էմին Ախունդով (երկքաղաքացիություն), Իլքին Նազարով (երկքաղաքացիություն), Լիոր Ազիզով (Իսրայելի քաղաքացի) Ռոման Գանդել (Իսրայելի քաղաքացի), Էդեն Աբդուլլաևան (Իսրայելի քաղաքացի), Էմիլ Սամուիլով (Իսրայելի քաղաքացի) և Ջիար Դավիդով (Իսրայելի քաղաքացի):

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Իսրայել  


Լրահոս