Օմբուդսմեն. Փախստականների և ներքին տեղահանվածների մեծ մասը կանայք են
  Օմբուդսմեն.  Փախստականների և ներքին տեղահանվածների մեծ մասը կանայք են
14:26     19 10 2023    
Ղարաբաղյան առաջին պատերազմից փախստականների և հարկադիր վերաբնակների մեծ մասը, ավելի ստույգ՝ 52%-ը, կանայք էին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է օմբուդսմեն Սաբինա Ալիևան՝ ելույթ ունենալով Բաքվում ադրբեջանական կանանց Vl համաժողովում։

Օմբուդսմենը նաև նշել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած մոտ 4 հազար ադրբեջանցիների թվում կա 267 կին։

«Ցավոք, չնայած բազմաթիվ դիմումներին, Հայաստանը դեռևս որևէ տեղեկություն չի տրամադրել նրանց ճակատագրի մասին։ Բոլոր զինված հակամարտությունների, պատերազմների և բնական աղետների ժամանակ ամենաշատը տուժում են կանայք և երեխաներ»,- ասել է Ալիևան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Օմբուդսմեն  


Լրահոս