Պաշտոնական Բաքու. Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը երբեք չի հավակնել այլ երկրների տարածքներին
 Պաշտոնական Բաքու.  Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը երբեք չի հավակնել այլ երկրների տարածքներին
11:46     18 10 2023    
«Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը երբեք չի հավակնել այլ երկրների տարածքներին»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հնչեցրած պնդումների հետ։

«Հաշվի առնելով, որ Հայաստանը ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ և գրեթե 30 տարի օկուպացման տակ է պահել ադրբեջանական տարածքները, լուրջ չէ, որ Հայաստանի վարչապետը կոչ է անում տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը քառակուսի կիլոմետրով չափել:

«Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի իբր «արտատարածքային» լինելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարություններին, ապա հարկ է հիշեցնել, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը կատարում է երթևեկության անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունը՝ ստեղծելով սահմանային անցակետ՝ կանխելու Հայաստանի նենգ քայլերը, Հայաստանը առիթ բաց չի թողնում չարաշահելու այս ճանապարհը՝ հակառակ վարչապետի ստորագրած Եռակողմ հայտարարության։ Հարկ է նշել, որ Ադրբեջանն ինքնիշխանություն ունի իր տարածքում գտնվող բոլոր ճանապարհների նկատմամբ, և հակառակն ապացուցելու փորձերն անհիմն են»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս