Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, նախօրեին Լաչին քաղաք է վերադարձել ևս 26 ընտանիք՝ ընդհանուր առմամբ, 96 մարդ:
Լաչին ժամանած ընտանիքներին տների բանալիների հանձնման արարողությանը մասնակցել է Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի աշխատակից Նաթիկ Հուսեյնովը, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության և «Բաքվի բարեկարգման ծառայություն» ՍՊԸ-ի աշխատակիցներ։
Այսպիսով, Լաչին քաղաքում ապահովվել է 272 ընտանիքի, այսինքն՝ 1052 մարդու մշտական բնակություն։