Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում (ՄԴ) Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից 30 տարվա ապօրինի օկուպացիայից հետո, առաջին անգամ Ադրբեջանը կարողացավ վերականգնել իր ամբողջ տարածքի վրա իր ինքնիշխանությունը։
«Հայաստանն այնքան հաճախ է կրկնում Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին խաղաղ բնակիչների նկատմամբ էթնիկ զտումների և վայրագությունների մասին իր անհիմն մեղադրանքները, որ նրանք արդեն «ապրել» են իրենց սեփական կյանքով։ Այդ մեղադրանքները ոչ մի կերպ չեն արտացոլում իրականությունը, ավելին, դրանք լիովին հակասում են ՄԱԿ-ի այժմ արդեն երկու առաքելությունների՝ այլ միջազգային կառույցների հետ Ղարաբաղ կատարած այցի եզրակացություններին»,- հայտարարել է նա։
Ադրբեջանը ներգրավված չի եղել և չի իրականացնելու էթնիկ զտումներ կամ հարձակվելու քաղաքացիական բնակչության վրա, նշել է նա՝ հավելելով, որ Ղարաբաղի հայերը երկրի քաղաքացիներ են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն այնպես, ինչպես երկրի մյուս քաղաքացիներինը։ Միաժամանակ երկիրը պատրաստ է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի և բնականոն կյանքի համար։
Zinvor.info